«Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար
Վազող տողեր

Նա իր կատուներին անվանում էր սիրուհիների անուններով․Դերենիկ Դեմիրճյանի մեծ տարօրինակության առեղծվածը

Մեր օրերում շատերն են նշում, որ գրողները, նկարիչները, արվեստի հետ կապ ունեցող մարդիկ ունեն տարօրինակություններ։ Այս ամենին կարելի է թերահավատորեն մոտենալ, սակայն երբ բացում ենք հայտնի գրողների մասին հուշերն ու թեկուզ նաև օրագրային գրառումները, հասկանում ենք, որ այդ մարդիկ իրոք խենթ էին։

Օրինակ` հայտնի գրող Չարլզ Դիկկենսը սիրում էր այցելել դիահերձարաններ ու նայել դիակներին։ Մենք միգուցե չկարողանանք բացատրել, թե ինչու էր այդպես անում Դիկկենսը, բայց ինքը այդ մասին գրում էր․ «Ինչ-որ անտեսանելի ուժ ինձ տանում է դիահերձարան»։

Սարսափ ու դետեկտիվ ստեղծագործությունների հեղինակ Էդգար Ալլան Պոն էլ վախենում էր մթությունից։ Այս դեպքում բավական է կարդալ, օրինակ, Պոյի «Սև կատուն» ստեղծագործությունը, ապա հիշել նաև վախի մասին ու նորից անհասկանալի կթվա, թե ինչու։

Հայ իրականության մեջ քիչ չեն նաև մեր գրողների տարօրինակությունները։ Այս անգամ մենք կխոսենք հայ մեծ գրող Դերենիկ Դեմիրճյանի տարօրինակ սովորության մասին։

Դեմիրճյանն իր կատուներին անվանում էր իր սիրուհիների անուններով։

NEWSPRESS.am-ը զրուցել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասն խոսեց այդ տարօրինակության մասին։

«Դերենիկ Դեմիրճյանը շատ է սիրել կենդանիների, հատկապես ջերմ զգացմունքներ է տածել կատուների նկատմամբ։ Այս տանն ապրել է Զանգի շունը։ Գրողն իր սենյակում ունեցել է արագիլների ընտանեկան լուսանկար, որը հոգեպես հանգստացրել է Դեմիրճյանին և անուղղակի կապ է ստեղծել գրողի ու կենդանիների միջև։ Նա առհասարակ սիրել է նաև բոլոր կենդանիներին, որոհվհետև մեծ սիրտ ուներ ու մարդկանցից բացի, այդ սերը տալիս էր նաև կենդանիներին։

Կա մի պատմություն այն մասին, որ մի անգամ Դերենիկ Դեմիրճյանը լուսամուտից տեսնում է գյուղից քաղաք եկած մի գյուղացու, ով իր հետ բերել էր նաև բեռով բարձած իշուկի։ Դեմիրճյանը, տեսնելով տանջված կենդանուն, մտածել է, որ նա սոված կլինի և հացի կտորի վրա կարագ է քսել, կանաչի դրել ու այդ եվրոպական բուտերբրոտը տարել է ու տվել իշուկին։ Սակայն Դեմիրճյանի ամենասիրելի կենդանիները եղել են կատուները ու նա իր կատուներին անվանել է իր սիրուհիների անուններով։ Այս մասին վկայում են թե՛ Դեմիրճյանի ընտանիքի անդամները, և թե՛ Հրաչյա Հովհաննիսյանը։

Նրա կատուների անունները եղել են Էլյոնորա, Շառլոտա, Մարան և Օֆելյա։ Դեմիրճյանն այս տանը զուգահեռ պահում էր մի քանի կատուներ։ Տանն ապրում էր նաև Զանգի շունը։

Հարևանները պատմում են նաև, որ Դեմիրճյանն ու իր կինը հոգ էին տանում նաև բակի անտուն, թափառական կենդանիներին նկատմամբ։ Շառլոտան եղել է Դեմիրճյանի ամենադաստիարակված ու գեղեցիկ կատուն։ Պատահականություն չէր, որ նա կատուներին անվանում էր սիրուհիների անուններով, քանի որ նույն ջերմության, հույզերի կրողն էին սիրելի կանայք և սիրելի փիսիկները։ Երբ կարդում ենք Դեմիրճյանի նամակները, տեսնում ենք, թե ինչ ջերմ է արտահայտվում կենդանիների մասին։ Յուրաքանչյուր փիսիկի մահը մի տիեզերական ողբերգություն էր Դեմիրճյանի համար»։