«Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է կնքել ռուս դարպասապահի հետ
«Լոռի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս դարպասապահ Արսեն Սիուկաևի հետ: Այդ մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:
22-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ավարտը:
Սիուկաևը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Արարատ-Արմենիայում», որի կազմում մասնակցել է 4 խաղի: Արսենը «Կուբանի» սան է, հանդես է եկել նաեւ ռուսական «Կալուգա», «Մաշուկ», «Բիոլոգ» թիմերում: