Ամերիկյան ռազմատեխնիկան դուրս է բերվում Սիրիայից
Ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել առ այն, որ ամերիկյան զինված ուժերը սկսել է Սիրիայից դուրս բերել ռազմական տեխնիկան: Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Այսպիսով Ամերիկան սկսել է Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման գործընթացը: Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում, թե խոսքն ինչ ռազմական տեխնիկայի մասին է, ոչ էլ հայտնվում է, թե որտեղ է տեղափոխվել տեխնիկան:
Լրատվամիջոցները գրում են միայն, որ առաջինը Սիրիան կլքի երկրի հյուսիսում տեղակայված ամերիկյան զորքը:
Հիշեցնենք, որ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման որոշման մասին նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: