Ես սովորել եմ կնճիռներս թաքցնել ժպիտների հետևում. Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի լուսանկար է հրապարակել, որում ինքը Սևանա լճի ափին է: Լուսանկարին կից Հովհաննիսյանը գրել է.
«Ես սովորել եմ կնճիռներս թաքցնել ժպիտների հետևում) իսկ վարսերիս սպիտակները՝ ձյուների տակ։ Սևանի ջրերում կորցրած հույսերս ու երազանքներս են, որ ալիքվելով վերադարձան։ Սևանը՝ մանկության ճոճք ունի։
Տխրությունը՝ թավ կանաչ գույն... ջրիմուռներով ծաղկած։
Բարի լու՜յս մանկության էջերում իրենց սերն ու հիշողությունները զգուշորեն պահած բոլոր մարդկանց»: