Նոր Արեշում գտնվող ծննդատանը երեխա է մահացել. հայրը պնդում է՝ մանկաբարձ-գինեկոլոգի մեղքով. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 11-ին, Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հարություն Շ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը երեխան մահացել է և դա եղել է բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հետաքննիչին Հարություն Շ.-ն հայտնել է, որ հունվարի 10-ին նշված ծննդատանը, որը գտնվում է Նոր Արեշ թաղամասում, կինը՝ 28-ամյա Նարինե Սարգսյանը, ծննդաբերելու ժամանակ իմացել է, որ երեխան մահացել է։ Հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխայի մահվան մեջ մեղավորը նշված ծննդատան մանկաբարձ-գինեեկոլոգն է։
Կայքի տեղեկություններով՝ մանկաբարձ-գինեկոլոգը Երևան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Արման Մ.-ն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում