Շատ բան ունեմ պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չի. Արմեն Գևորգյան
Իմ դիրքորոշումը ես արդեն մի անգամ հայտնել եմ՝ ես ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում և համարում եմ անհիմն: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը:
«Ես մի կարգավիճակում եմ, որ նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել: Ցավոք սրտի: Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չի»,- ասաց Գևորգյանը պատասխանելով հարցին, թե արդյոք առերեսում եղել է իր և գործարար Սիլվա Համբարձումյանի միջև: