Վոլոդինը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ը նոր ռազմական հակամարտություններ հրահրում
Փարիզը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին`վերահաստատելով աջակցությունը ՀՀ-Ադրբեջան կապերի կարգավորմանը
Բաքուն հայտարարում է՝ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Արցախից
Բաքվի վանդալները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Հայաստանի և Ղազախստանի ավիաընկերությունները փոխադարձ թռիչքներ կիրականացնեն՝ առանց սահմանափակումների Բաքուն Արցախի մշակույթի տները, համայնքային կենտրոններն ու դպրոցները օգտագործում է ռազմական նպատակով «Նշանակվել է ծառայողական քննություն»․ ՆԳՆ-ն՝ Վարդանյանին խոշտանգելու մասին հայտարարություններից հետո Պետք է պարզել՝ Ալեն Սիմոնյանը կապ ունի՞ Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ. Թաթոյան ՄԻՊ-ը Վարդանյանին ծեծի ենթարկելու առնչությամբ գրություններ կուղարկի ՆԳՆ և Դատախազություն «Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են»․ «Ուիգմոր»-ը արձագանքել է Անհնար էր՝ ոստիկանությունը առանց քաղաքական հրահանգի այդպես վարվեր Սամվել Վարդանյանի նկատմամբ․ ԱԺԲ Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Վահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում խնդիրների լուծման կարևորությունը ընդգծվել է պատերազմից հետո Հայաստանում շարունակվում են քաղաքական հաշվեհարդարները․ փնտրվում է ՄԻՊ-ը Չնայած իշխանության արևմտամետ քաղաքականության՝ Արևմուտքի համար ՀՀ տնտեսությունը մնում է անհետաքրքիր. Առաքելյան ՔՊ-ականները գործել են մեծ սխալ և բացել են պանդորայի արկղը. Աթանեսյան Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օգնության ծրագիր է ներկայացրելՍամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները 1 բան են ցույց տալիս՝ ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից․ Դանիելյան Խաչատուրյանը քննարկել է՝ ինչ ուղիներ փնտրել տնտեսության զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար Իշխող խմբակցությունն է կազմակերպել Սամվելի հետ եղած միջադեպը, քանի որ նա քննադատել էր ՔՊ-ականին (տեսանյութ) ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Դիմակավորված անձինք չոքացրել են Սամվելին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել (տեսանյութ) Ոստիկանները, ովքեր թույլ են տվել երիտասարդի խոշտանգումը՝ փորձելու են արդարանալ, բայց խարանը մնալու է․ Զաքարյան Ոստիկանությունը մասնագիտական տոն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը՝ մարդ առևանգելը ու ջարդե՞լը․ Աբրահամյան 5 տարին մեկ ոստիկանն իր աշխատավարձը պետք ա էս գլխից իմանա, որ հստակ պատկերացում ունենա (տեսանյութ) ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու ՔՊ պատգամավորի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մանրամասները․ ասուլիսԿասկադը վերջնական տեսք կստանա, հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել Ապրիլի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է՝ մեր դեմ խաղ չկա, մենք ձեր պաշտպանը չենք․ Աննա Մկրտչյան (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին և գնահատել նրա ջանքերըՀունաստանում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը (տեսանյութ)Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլինԱշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50 միլիոն դրամի հարկ է թաքցվել  Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Փաշինյանը` ՆԳՆ-ում Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սաուդյան Արաբիայի ԹագավորությունՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենաՀամասը բացատրել է, թե ինչու է Իսրայելը ցանկանում կնքել ժամանակավոր համաձայնագիրԲՏԱ նախարարը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ում ներկայացրել է նորանշանակ գլխավոր տնօրենինՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՓաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին՝ պաշտոնը ստանձնելու առիթով Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանին. PoliticoԱբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և 1 անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է
Հասարակություն

31-ամյա տղամարդը 38-ամյա կնոջ նկատմամբ բազմիցս բռնություն է գործադրել, իսկ նրա դստերը հասցրել ինքնասպանության փորձի. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 38-ամյա կնոջը ծեծելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2017թ. ամռանը ծանոթացել, անձնական փոխհարաբերություններ է հաստատել, իսկ հետագայում նաև մտերմացել է Երևան քաղաքի 38-ամյա բնակչուհու հետ: Որոշ ժամանակ անց նրանց միջև ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ, քանի որ 31-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, հաճախակի սկսել է անհանգստացնել կնոջը և վերջինիս երեխաներին:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. ապրիլի 3-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը կնոջը պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայում վիճաբանել և հարվածներ է հասցրել նրա գլխին՝ վերջինիս կողմից ոստիկանությունում բողոք ներկայացնելու պատճառով:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 31-ամյա տղամարդը, ով ամիսներ շարունակ այցելել էր կնոջ բնակարան, նրա անչափահաս դստեր հետ շփվելու ընթացքում պարբերաբար ծաղրել է վերջինիս, ստորացրել աղջկա արժանապատվությունը: Իսկ երբ 17-ամյա աղջիկը միջամտել է մոր և տղամարդու վիճաբանություններին, տղամարդը սպառնացել էր աղջկան, թե ուսման վայրում մոր մասին կհրապարակի արատավորող տեղեկություններ: Այդ պատճառով անչափահաս աղջիկը 2018թ. ապրիլի 8-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, իրենց բնակարանում տարբեր տեսակի դեղահաբեր էր խմել՝ փորձելով ինքնասպան լինել:

Բացի այդ, տղամարդը 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հեռախոսային խոսակցության ընթացքում վիճաբանել և հայհոյել է կնոջն ու վերջինիս դստերը: Պարզաբանումներ ստանալու կապակցությամբ նրանք հանդիպել են, որի ժամանակ տղամարդը գլխով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին, իսկ ձեռքին եղած հենակով՝ նաև մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ձախ հոնքի շրջանի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք:

2018թ. հունիսի 26-ին՝ հերթական հանդիպման ժամանակ, տղամարդն անհիմն վիճաբանել է կնոջ հետ, քաշքշել նրա հագուստները, ոտքով հարվածել որովայնին, ոտքերին և կրծքավանդակին՝ կնոջը պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այնուհետև՝ անբարյացկամ հարաբերությունները հարթելու նպատակով 31-ամյա տղամարդը և 38-ամյա կինը 2018թ. հուլիսի 22-ին կրկին հանդիպել են: Սակայն տղամարդը հերթական անգամ կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել. ավտոմեքենայի սրահում բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ դեմքի և մարմնի տարբեր մասերին, քաշել մազերը, այնուհետև դուրս եկել մեքենայից, կնոջը ևս քաշելով դուրս բերել և գետնին գցելով՝ քարշ տվել՝ պատճառելով պարանոցի, աջ նախաբազկի, ձախ արմնկահոդի, ձախ նախաբազկի, աջ ազդրի շրջանների քերծվածնքների ձևով մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, տղամարդը, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, 2018թ. ապրիլի 6-ին և ապրիլի 11-ին քարերով վնասել է 38-ամյա կնոջը պատկանող «BMW 745i» և «Peugeot 407» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով համապատասխանաբար 765 000 և 285 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածով (3 դրվագ), 117-րդ հոդվածով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է քրեական գործի ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: