Ավստրալիայում գտել են դեսպանատներ կասկածելի փաթեթներն ուղարկած տղամարդուն
Ավստրալիայում ձերբակալել են այն 48-ամյա տղամարդուն, ով տարբեր երկրների դեսպանատներ կասկածելի փաթեթներ է ուղարկել: Այս մասին տեղեկանում ենք BBC լրատվական կայքից:
Կայքը նշում է, որ տղամարդուն ձերբակալել են իր իսկ տանը: Նա ավելի քան 38 դեսպանատուն ուղարկել է այդ փաթեթները: Ընդգծենք, որ երեկ Ավստրալիայում ընդհանուր թվով 14 դեսպանատներ ու դիվանագիտական կառույցներ են փակվել, որոնց թվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի և այլ երկրների դեսպանատներ:
Դեսպանատները փակվել են, քանի որ ստացել են անհայտ ծագման, կասկածելի փաթեթները: