Ահաբեկչության նոր տեսա՞կ. Հունաստանում նամակ են ստացել, իսկ ծրարի մեջ եղել է թունավոր փոշի
Հունական Լեսբոս կղզում գտնվող Միտիլինի քաղաքի համալսարանի ռեկտորի անունով ծրար է եկել, որի մեջ եղել է անհայտ ծագում ունեցող փոշի: Ծրարը բացելուց հետո 7 մարդ թունավորվել է: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ռեկտորի աշխատակիցները ստացել են նամակը, որում գրված է եղել, որ այն ուղարկվում է Հնդկաստանից: Ծրարի վրա գրված է եղել անգլերեն: Երբ աշխատակիցները բացել են այն, նյութը դուրս է թափվել:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, հիվանդանոց են տեղափոխվել բոլոր նրանք, ովքեր դիպչել են ծրարին ու բացելու պահին այնտեղ են եղել: Հոսպիտալացվածների թիվը 7 է, իսկ նրանց վիճակն այս պահին լավ է:
Ընդգծենք, որ դեպքից հետո քաղաքի մյուս շինություններում տեղակայվել են ոստիկանական ուժեր: