Տոկիոյի դատարանը թույլ չտվեց, որ Nissan ընկերության նախկին տնօրենը գրավի դիմաց ազատ արձակվի
Տոկիոյի շրջանային դատարանը մերժել է Nissan ընկերության նախկին գլխավոր մենեջեր Կառլոս Գոնի՝ գրավի դիմաց ազատ արձակման վերաբերյալ հայցը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Գոնը կալանավորված կմնա ամենաքիչը մինչև հունվարի 11-ը: Օրերս Կառլոս Գոնն առաջին անգամ ելույթով դիմել է դատարանին և հայտարարել, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
Քննությունը վարող մարմինը մտավախություն ունի, որ ազատության մեջ հայտնվելով՝ Գոնը կարող է փախչել արտասահման: