Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Միլան»
Արդեն 2 օր է, ինչ իտալական սպորտային պարբերականներն ակտիվորեն գրում են, որ Լոնդոնի «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Միլան»-ը:
Պարբերականները նշում են, որ Հենրիխին իր թիմում անձամբ ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, քանի որ ակումբն այս պահին կիսապաշտպանությունում ունի լուրջ խնդիրներ, իսկ Հենրիխն իտալական ակումբի համար հիանալի տարբերակ է:
Խոսվում է նաև, որ այս տրանսֆերին կարող է նպաստել նաև Մինո Ռայոլան, ով Հենրիխի գործակալն է և միլանյան ակումբի ներկայիս ղեկավարության հետ ունի լավ հարաբերություններ:
Ընդգծենք, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էր միլանյան մեկ այլ ակումբ՝ «Ինտեր»-ը: