Նոր պատժամիջոցներ Իրանի դեմ
ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Եվրոպական միությանը՝ Իրանի հատուկ հետախուզական վարչության և Իրանի երկու քաղաքացիների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Եվրոպական միությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Իրանի հատուկ հետախուզական վարչության դեմ՝ վերջինիս մեղադրելով Երոպայի տարածքում սպանություն նախապատրաստելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել Դանիայում. տեղի հետախուզությունը տվյալներ ունի, որ Թեհրանը փորձել է իր երկրի տարածքում կազմակերպել իրանցի ընդդիմադիր գործչի սպանությունը: