Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Հասարակություն

Հայտնաբերվել են «Porsche»-ի լուսարձակների գողերը (տեսանյութ)

Հունվարի լույս 7-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության դեպք արձանագրվեց։ Խոսքն այս մեքենայի մասին է։ Դեպքի վայրը Մելիք-Ադամյան փողոցում է։ Գողությունը կատարվել է 4-ն անց 50-ի սահմաններում։ Դիմակավորված անձինք տեխնիկական միջոցներով, մասնավորապես` երկաթե իրերով, վայրկյանների ընթացքում հանել են մեքենայի լուսարձակներն ու փախել։ Տուժողին պատճառվել է զգալի չափերի՝ 480.000 հազար դրամի, նյութական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվեց քրեական գործ։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ գողությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Մշակվեց բացահայտման միջոցառումների ծրագիր, որի իրականացմանը ներգրավվեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվեց բավական օպերատիվ։

Նախ պարզվեց, որ լուսարձակները գողացած անձինք Մելիք-Ադամյան փողոցից շարժվել են Տիգրան Մեծի պողոտայի կողմ։ Այստեղ տեսնելով գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային ավտոմեքենա՝ թաքնվել են աղբամանների հետևում։ Մեքենայի հեռանալուն պես գողոնը թողել են աղբամանների մոտ ու շար=վել Մհեր Մկրտչյան փողոցի ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց վերադարձել են, վերցրել լուսարձակներն ու Հանրապետության փողոցով հեռացել։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները վերականգնեցին ոչ միայն դեպքի վայրում և հարակից տարածքում նրանց շարժը, այլև օպերատիվ ճանապարհով պարզեցին, թե Հանրապետության փողոցով ուր են գնացել։ Կազմակերպվեցին գիշերային դարանակալումներ։ Ոստիկանները հետևողական աշխատանքի արդյունքում հետքը գտան։

Գողության հաջորդ օրը դիմակավորված անձանց ինքնությունը հայտնի էր։ Նրանց հայտնաբերման գործընթացը ևս կարճ տևեց։ Արդեն հունվարի լույս 9-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, նրանցից Արթուր Մեժլումյանը հայտնաբերվեց Երևանի Մելքումովի և Գևորգ Չաուշի փողոցների խաչմերուկում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Արարատի մարզի Սուրենավան գյուղում հաշվառված, 31-ամյա Մեժլումյանը տվեց ինքնախոստովանական ցուցմունք։
Ժամեր անց մայրաքաղաքի շինարարների փողոցում հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց նաև մյուսը՝ Կապանում հաշվառված 29-ամյա Համազասպ Պետրոսյանը։

Հայտնաբերվեցին նաև գողացված լուսարձակները, որոնք թաքցված էին Նորագավիթի 1-ին փողոցով անցնող երկաթուղու հարևանությամբ։ Առգրավվել ու փաթեթավորվել է նաև երկաթե իր, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։

Ի դեպ, բերման ենթարկվածներից Արթուր Մեժլումյանի խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, որը ևս առգրավվել ու փաթեթավորվել է՝ փորձաքննության համար։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործը, Արթուր Մեժլումյանն ու Համազասպ Պետրոսյանը ներկայացվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Կատարվածի մանրամասները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: