Խոշոր վթար՝ ՀԱՀ-ում. գնացքի բախման արդյունքում կա 3 զոհ և 640 վիրավոր
3 մարդ զոհվել է, իսկ 640-ը մարմնական վնասվածքներ են ստացել Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած՜ 2 մարդատար գնացքի բախման արդյունքում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից, որն էլ հղում է անում Աֆրիկայի լրատվամիջոցներին։
Վթարը տեղի է ունեցել պետության Պռետորիա քաղաքում։ Վթարից հետո գնացքում գտնվողների մեծ մասն արգելափակվել է վագոններում, որոնց փրկարարները մեծ դժվարությամբ են դուրս բերել։
Այս պահին 640 տուժածները հիվանդանոցում են, որոնցից 80-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է լուսացույցի անսարքությունը։