ԱՄՆ-ն վերացրել է «Իսլամական պետության» 99 տոկոսը. Մայքլ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ իրենք վերացրել են այսպես կոչված «Իսլամական պետություն» խմբավորման 99 %-ը: Այս մասին տեղեկանում ենք BBC լրատվական կայքից։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթանակ է տարել «Իսլամական պետության» դեմ պայքարում, այդ իսկ պատճառով դուրս կբերի զորքը Սիրիայից:
Պետքարտուղար Պոմպեոն հաստատել է, որ ամերիկյան զորքի դուրսբերման գործընթացը սկսված է, սակայն հրաժարվել է ժամկետներ նշել: