Անաստասիա Վոլոչկովան մշտական բնակություն է հաստատել Մալդիվներում
Հայտնի ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է, որ մշտական բնակության է տեղափոխվում Մալդիվներ, որտեղ նա հաճախ է անցկացնում իր ժամանակը:
Instagram -ի իր էջում Վոլոչկովան փոքրիկ տեսաուղերձ է հղել իր երկրպագուներին, որով մասնավորապես ասում է.
«Չեմ թողնի, որ ինձ շատ կարոտեք, չնայած տեղափոխվում եմ երկրագնդի այն անկյունը, որն իրոք շատ եմ սիրում»:
Անաստասիան հայտնել է նաև, որ այժմ Մալդիվներում զբաղված է իր աղջկա համար դպրոց փնտրելով: