ԱՄՆ-ում ոստիկանները կանգնեցրել են հայտնի դերասանին
Վաշինգտոնի ոստիկանությունն արագությունը գերազանցելու համար կանգնեցրել է հայտնի դերասան Քևին Սփեյսիին: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դերասանը վերադառնալիս է եղել Մասաչուսետսի դատարանից, որտեղ քննվում է դերասանի դեմ հարուցված աղմկահարույց գործը: Սփեյսին մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:
Ոստիկանները չեն պատժել դերասանին, այլ բավարարվել են բանավոր զգուշացմամբ:
Հիշեցնենք, որ դերասանը մեղադրվում է անչափահաս տղայի նկատմամբ սեռական ոտնձգության մեջ, դերասանն իր մեղքը չի ընդունում: