Արսեն Վենգերը կգլխավորի հավաքակա՞ն
Մինչ ամանորյա տոները լեգենդար մարզիչ Արսեն Վենգերի անունը կապվում էր իտալական «Միլան»-ի հետ։ Արդեն հիմա ֆրանսիացի մասնագետի առաջարկները շատացել են։
Ըստ բրիտանական սպորտային պարբերականների՝ Վենգերը շատ «յուղոտ» առաջարկ է ստացել Քաթարի հավաքականի։ Պարբերականները նշում են նաև, որ առայժմ հստակ պատասխան չի եղել Արսեն Վենգերի կողմից։
Ընդգծենք, որ Վենգերն «Արսենալ»-ի ղեկին հրաժեշտ տվեց այս ամռանը, ում փոխարինեց Ունաի Էմերին։