Ձյան ուժեղ տեղումներ Եվրոպայում․ կա 9 զոհ և անհետ կորածներ
Վերջին օրերին Եվրոպայում առատ ձյուն է գալիս։ Տեղ-տեղ ձյան շերտի բարձրությունը հասնում է 1,5-3 մետրի։ Այս մասին տեղեկանում ենք BBC լրատվական գործակալությունից։
Մասնավորապես` Ավստրիայում ու Գերմանիայում ձնաբքի ու ձյան առատ տեղումների հետևանքով 9 մարդ է մահացել և կան անհետ կորածներ։
Տեղի հեռուստաընկերությունները նշում են, որ մի շարք գյուղերում հոսանք չկա և լիովին կտրված են արտաքին աշխարհից։
Գերմանիայում մասնագետներն ընդգծում են, որ առաջիկա օրերին ձյան տեղումները կշարունակվեն։