Մարադոնան նորից քննադատել է Լիոնել Մեսսիին
Վերջին շրջանում, երբ Մեսսիին հավաքականում ոչինչ չի անում, իսկ ակումբում ուղղակի հանճարեղ է, արգենտինացի լեգենդ Դիեգո Մարադոնան անընդհատ քննադատում է Մեսսիին։
Այս անգամ Մարադոնան խոսել է Մեսսիի լիդերության որակների մասին։ Մարադոնան ընդգծել է, որ Լիոնելը որքան էլ ֆենոմեն է, այնուամենայնիվ, նա լիդեր չի դառնա։
Հավելենք նաև, որ Մեսիիին քննադատում են նաև այս տարվա աշխարհի առաջնության ձախողման համար, քանի որ հենց նա «նպաստեց», որ թիմ չհրավիրվի ներկա պահին արգենտինացի ամենաուժեղ ու արդյունավետ հարձակվողը՝ Մաուրո Իկարդին։