Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Թաթոյան Այս տարի սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ. ԱՆ Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծՄենք շփվում ենք եղբայրների պես. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասինԿստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն2024թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 433 անձնագիրՀաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2024-2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերըԳնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել Սանոսյանը․ «Հետք»
Կարո՞ղ ա, որ Նիկոլ Փաշինյանի տուն եք մտել-դուրս եկել, էդ կապերն են էստեղ գործում. Անի Գևորգյանը լռեցրեց կիրանցեցիների դեմ դուրս եկած Գեղամ Նազարյանին (տեսանյութ)
24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների կառավարությունը աջակցություն կտրամադրի
25 հեկտար հող չեն վերադարձրել Կիրանցին, դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
ԵՄ-ն գովաբանել է Վրաստանի նախագահին «Տելեգրամ»- միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան«Դու ստախոս ես, Աստծո պատժին արժանանաս». ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ լրագրող Անի ԳևորգյանինՀայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշոտյան
Կա´մ այսօր, կա´մ երբեք, մենք պիտի ազատագրենք մեր հայրենիքը. Բագրատ Սրբազանի ուղերձը (տեսանյութ)
Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն
Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը որևէ խտիր չի դնում միջոցների միջև, հաճախ ապերախտությամբ մոռացության տալով Եկեղեցու ավանդն իր կյանքում. Եսայի քահանա ԱրթենյանՀայաստանում գերնպատակ պետք է լինի ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը, այլ ոչ թե տառապելը․ ՓաշինյանԿառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը
ԿԽՄԿ աշխատակիցները Բաքվում այցելել են օկուպացված Արցախի նախկին ղեկավարներին
Մհեր Գրիգորյանը պարտավո´ր է քաղաքական հաշվետվություն տալ. Հայաստանը գիշերային կյանքով ապրող օբյեկտ չէ, որ մարդիկ արթնանան ու առավոտը տեղեկանան իրենց գլխին եկածի մասին. Վահե ՀովհաննիսյանԼավ, այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը, որ վերջինիս աշխատակիցները պաստառի համար իրար են փրթում. Աբրահամյան
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են. ՔԿ
Պուտինն ու Սի Ցզինպինը սկսել են բանակցություններըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքովՀետևողական ենք լինելու ՀՀ տարածքից զիջումների համար մեղավորների պատասխանատվությանը. «Հայաքվե»
ՈՒՂԻՂ. Ոստիկանական ուժեր կիրանցեցիների դեմ
Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա ՄկրտչյանՀայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները (տեսանյութ)Դրսից փորձ է արվում երկրում հեղաշրջում, հեղափոխություն իրականացնել. Կախա ՔալաձեՄեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ՍտրասբուրգՄենք փոխհատուցում չենք ուզում․ մենք չենք ծախվում, էդ փողը մեզ պետք չի․ Կիրանցի բնակիչների տներն անցել են Ադրբեջանի տարածք (տեսանյութ)
Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի իշխանությունն ինքնիշխանության անվան տակ աճուրդի է հանել մեր երկիրը. Թևանյան
Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան
Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն ՃշմարիտյանՀայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացիԻնձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան
Բաքվում 5 ամսով երկարաձգվեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Քիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանՊահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ըՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՎրաստանի իշխանությունները չեն վախենում ԱՄՆ պատժամիջոցներից. Թբիլիսիի քաղաքապետՍահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է․ եթե նոր սահմանագիծ ստեղծի՝ ռազմական բախումներ կլինեն․ ՓաշինյանԻշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան ԱբրահամյանՏեղի ունեցածը ուզում եմ համարել մեծ հաջողություն․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին
Քաղաքականություն

Փաշինյանի թոփ 3 խոստում, որն այդպես էլ մնացին օդում

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան քաղաքական լուրջ փոփոխություններ։ Տրամաբանորեն այդ փոփոխությունները չպետք է լինեին միայն անվանական։ Սակայն հասարակության համար այդ փոփոխությունները եղան բացառապես անվանական։ Եթե ռեալ նայենք, ապա իշխանափոխությունից հետո Հայաստանում էապես փոխվեց 2 բան․ մենք վերջապես ունեցանք նոր տոնածառ և մի որոշ ժամանակահատված էժանացավ բանանը։

Եղան մարդիկ, ովքեր հրապարակում ցույցերին մասնակցում էին, քանի որ Փաշինյանն ասել էր, որ տույժ-տուգանքները «ջրելու է»։ Այդ օրերից, խոստումներից անցել է արդեն 8-9 ամիս։ NEWSPRESS.am-ը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի 3 խոստում, որոնք այդպես էլ մնացին օդում։

1․ «Իշխանության կազմում օլիգարխներ չեն լինելու»

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ նոր իշխանության կազմում օլիգարխներ չեն լինելու։

Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում օլիգարխ․ օլիգարխը քաղաքական համակարգում գործող մեծահարուստ է, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա։ Արդեն հիմա, ուսումնասիրելով նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների անուններն ու հայտարարագրերը, պարզ է դառնում, որ ոչ միայն Ազգային ժողովում կլինեն օլիգարխներ, այլ նաև որոշ այլ նախկին օլիգարխների հովանավորչությամբ են ներկաները մանդատ ստացել: 

Այս առումով, փաստորեն, Փաշինյանը խոստումը չպահեց։

2․ «Քավոր-սանիկ, մոտ ազգականներ չեն լինելու իշխանությունում»

Դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է բոլոր այն դեպքերը, երբ պաշտոնյաների բարեկամները դառնում էին պատգամավորներ, մարզպետեր ու ստանում էին այլ բարձր պաշտոններ։ Քննադատության թիրախում հայտնվեցին շատերը։ Առավել սուր քննադատության արժանացավ ժամանակին Տարոն Մարգարյանը, ում աներորդի Ռոբերտ Սարգսյանը դարձավ պատգամավոր։ Եվ ահա «հեղափոխված» Հայաստանում պատգամավոր է ընտրվել ոչ ավել, ոչ պակաս Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, ի դեպ, կրկին օլիգարխի ընտրական «քավորությամբ»։

Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է: Թերևս այսքանը: 

Ծանոթ-բարեկամի պաշտոն բաժանելու ամենամեծ դեպքն էլ եղավ Սփյուռքի նախարարությունում, երբ Մխիթար Հայրապետյանը պաշտոն էր բաժանում իր ընկերներին, կուրսեցիներին ու ակտիվիստ ծանոթներին։

Հետո Երևանի քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանն ու սկսեց իր ծանոթներին նշանակել քաղաքապետարանի տարբեր պաշտոններում ու Երևանի վարչական տարբեր շրջանների ղեկավարներ․․․ ու որ ամենակարևորն է՝ Փաշինյանը աչք փակեց այդ ամենի վրա․․․

Իհարկե, սրանք եզակի դեպքեր չեն և դեռևս առիթ կլինի անդրադառնալ թեմային, սակայն առայժմ բավարարվենք սրանով ու պարզապես արձանագրենք, որ Փաշինյանն այս խոստումը ևս չպահեց։

3․ «Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով, ըստ էության, բացահայտված է»

Օգոստոսի 17-ին, երբ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ամփոփում էր իր կառավարության 100 օրը, նա հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է։

Հրապարակը ծափահարեց (ինչպես դա վերջին ամիսների ընթացքում, սովորաբար, լինում է Փաշինյանի ցանկացած հայտարարությունից հետո), բայց եթե հիմա նույն այդ ծափահարողների հարցնենք, թե ովքեր սպանեցին 10 զոհերին, ո՞ւմ հրամանով և ո՞վ կրակեց զինծառայող Տիգրան Աբգարյանի վրա, ապա երկուսից մեկը՝ կա՛մ պարզապես մտազբաղ տեսքով կլռեն, կա՛մ կասեն, որ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր․․․ Քոչարյանի մեղավորությունը դեռ կապացուցի կամ չի էլ կարողանա ապացուցել դատարանը, իսկ մյուսնե՞րը: Մոռացա՞ն Փաշինյանն ու դատավորները, որ ինքը՝ Փաշինյանը, Մարտի 1-ի գլխավոր պատասխանատու համարում էր Սերժ Սարգսյանին: Նա մինչ օրս հարցաքննված իսկ չէ: Հարցաքննված չէ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ միայն զանգովի, այլ նաև ընտրովի արդարադատության հետ: Ամբոխավարական միջավայրն էլ թույլ է տալիս նույն այդ ամբոխի ներկայացուցիչներին կրկնել Փաշինյանի՝ օդից կախված, առանց փաստարկների ներկայացված խոսքը, թե իբր Մարտի 1-ի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, ու գրողի ծոցը, թե փաստեր չկան։

Դա միայն ամբոխի համար, իսկ իրականում Մարտի 1-ը ոչ միայն բացահայտված չէ, այլև իրական մեղավորները շարունակում են ազատության մեջ մնալ: 

Ինչպես այն ժամանակ, այսօր էլ դեռ կան այնպիսի հարցեր, ինչպիսիք են ովքե՞ր են մեղավորները Մարտի 1-ի գործով, ո՞վ կազմակերպեց, ո՞վ տվեց կրակելու հրամանը, ովքե՞ր էին կրակողները, ո՞ւմ հրամանով և ինչպե՞ս թալանվեցին Մաշտոցի պողոտայի խանութները, դարձյալ ովքե՞ր և ո՞ւմ հրամանով էին շրջում մեքենաներն ու վառում դրանք․․․

Մի խոսքով՝ Մարտի 1-ի գործը բացահայտելու խոստումն ու առավելևս հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործն ըստ էության բացահայտվել է՝ մնացել է օդում․․․

Հ․Գ․

Իհարկե, կան նաև խոստումներ կապված էժանացումների հետ, թոշակների ու աշխատավարձերի բարձրացման հետ, գազի գնի գոնե անփփոխ մնալու հետ կապված, ի վերջո խոստացավ աշխատատեղեր մարդկանց, և պայքար գործազրկության դեմ, սակայն սրանք ևս սին դուրս եկան, քանի որ դեռ անցնող տարեվերջին եղան բազում թանկացումներ, ավելացան մի շարք հարկ ու տուրքեր, և իհարկե հենց տարեմուտի շնորհավորանքի հետ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանին գազը թանկանալու է։ Իսկ մի քանի նախարարությունների, պլինձամոլիբդենային գործարանի փակման հետևանքով էլ ոչ թե պակասեց, այլ 55 հազարով ավելացավ գործազուրկների թիվը․․․

NEWSPRESS.am