Պայթյուն Չինաստանում․ կա զոհ և վիրավորներ
Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի Հոնկոնգ քաղաքի ափերի մետ, ինչի հետևանքով կա 1 զոհ։ Այս մասին տեղեկացնում է BBC լրատվական կայքը։
Պայթյունը տեղի է ունեցել նավթ տեղափոխող նավի վրա։ Պայթունի պահին նավում եղել է 25 մարդ, որոնցից մեկը մահացել է , իսկ մի քանիսը ընկել են ջուրը։
Տեղում աշխատանքներ են իրականացրել փրկարարները և նրանց հաջողվել է փրկել 24 մարդու կյանք, որոնցից 4-ն այս պահին հոսպիտալացվել են։
Ընդգծենք, որ առայժմ պարզ չեն պայթյունի պատճառները։