Բրազիլիայում մարզուհին ջարդուփշուր է արել իրեն կողոպտել ցանկացող տղամարդուն (լուսանկար)
Բրազիլացի մարզուհի, UFC մարզաձևի չեմպիոն Պոլիանա Վիանան Ռիո դե Ժանեյրոի փողոցում հարված է մի տղամարդու, ով փորձում էր թալանել իրեն։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Մարզուհին մասնավորապես նշել է, որ փողոցում կանգնած տաքսի սպասելիս՝ իրեն մոտեցել է մի անծանոթ և ժամ հարցրել։ Պատասխանը լսելուց հետո տղամարդը փորձել է վերցնել մարզուհու բջջային հեռախոսը և սպառնացել է, որ զինված է։
Այդ ժամանակ Պոլինան 2 անգամ հարվածել է տղամարդու ձեռերին, ապա ոտքին, գցել գետնին ու փորձել կիրառել խեղելու հնարքը։
Մինչ տեղում գտնվող ոստիկանները մոտեցել են աղջկան՝ նա վնասել է տղամարդու ձեռքն ու մեջքը։