Կադրեր, թե ինչպես է Ռուսաստանում պատուհանից ցած ընկնում տղամարդը (տեսանյութ)
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, տարօրինակ ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի մարզում։ Փրկարարական մի ամբողջ խումբ երկար ժամանակ փորձել է փրկել մի մարդու, ով կախված է եղել պատուհանից։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նկարահանված տեսանյութում երևում է, որ տղամարդն ամեն ինչ անում է, որ չկորցնի հավասարակշռությունն ու վայր չընկնի։ Սակայն երկար չի կարողանում մնալ, ընկնում է ասֆալտի վրա։
Թե ինչու է տղամարդը դիմել այդ քայլին, դեռ հայտնի չէ։ Նախնական նշվում է, որ ամենայն հավանականությամբ նա գտնվել է ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ։