Ամռանը Էդեն Ազարը կլքի՞ «Չելսի»-ն
«Ռեալ»-Ազար բազմասերիանոց կինոնկարի մասին բոլորը գիտեն։ Մինչև այս պահը դեռ չկա հստակ որոշում այն մասին, թե վերջապես որտեղ կշարունակի իր կարիերան Էդեն Ազարը։ Ազարը նույնպես չի կողմնորոշվում, թե ինչ է ցանկանում իր կարիերայում։ Մերթ նա հայտարարում է, որ իր երազանքի թիմը մադրիդյան ակումբն է, մերթ նշում է, որ Լոնդոնում է ավարտելու կարիերան։
Տարին մոտենում է ավարտին, և անգլիական պարբերականները այդ թեմայով հարցեր հաճախ են տալիս Ազարին։ Վերջին հարցազրույցի ժամանակ բելգիացին նշել է, որ դեռ չգիտի, թե այս ամռանը որտեղ հանդես կգա ու ի՞նչ փոփոխություն կլինի նրա կարիերայում։
Ընդգծենք, որ մադրիդյան ակումբն այս ամռանը ամեն ինչ անելու է թոփ աստղերի բերել իր թիմ։ Իսկ այդ աստղերի ցուցակը գլխավորում է հենց Էդեն Ազարը։