Լուկաշենկոն պարել է «Միսս Բելառուսի» հետ (լուսանկարներ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարել է գեղեցկության ազգային մրցույթի հաղթող Մարիա Վասիլևիչի հետ: Այդ մասին գրում է gazeta.ru -ն՝ հղում անելով http://president.gov.by կայքին։
Լուկաշենկոն մասնակցել է երիտասարդության համար կազմակերպված առաջին հանրապետական ամանորյա պարահանդեսին, որն անցկացվել է Մինսկի Անկախության պալատում:
«Այս պարահանդեսը յուրատեսակ նվեր է ջանասիրության, աշխատասիրության, գերազանց սովորելու, ձեր նախաձեռնողականության համար: Այստեղ լավագույններից լավագույններն են»,- հայտարարել է Լուկաշենկոն միջոցառման սկզբում: