Անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սինթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ)
Վազող տողեր

Կարևորի մասին, որի վերաբերյալ Փաշինյանը գրեթե լռեց…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը…

Հայաստանյան հասարակության համար այս այցը կարևոր էր երկու պատճառով՝ գազի գնի թանկացման շուրջ խոսակցությունների փարատումը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ տեղի ունեցող գործընթացները… Սակայն ՀՀ վարչապետն իր մոսկովյան այցի վերաբերյալ facebook-ի իր էջում տեղադրված отчет-ում, այդ երկու կարևորագույն հարցերին տրամադրեց մի քանի վայրկյան… Մնացած ամեն ինչը, ինչպես կասեր բարեկամներիցս մեկը՝ լիրիկա է՝ ցանկությունների, կենացների և լավատեսության ոլորտներից, որը շատ քիչ կապ ունի իրականության հետ…

Նախ, Փաշինյանի այն խոսքերը, որ նա ամենահաճախ Մոսկվա այցելող օտարերկրյա լիդերներից է, ոչ թե խոսում է այն մասին, որ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները շատ «առանձնահատուկ և ռազմավարական են», այլ այն մասին, որ այս 8 ամիսների ընթացքում Երևանի և Մոսկվայի միջև շատ խնդիրներ են առաջացել, որոնց լուծման համար էլ պարոն Փաշինյանն այդքան հաճախ այցելում է Ռուսաստան կամ հանդիպում Պուտինի հետ…

Հայ-ռուսական հարաբերությունների «անհավասար» լինելու մասին է վկայում այն, որ այս ամիսների ընթացքում Պուտինը չի ժամանել Երևան, այլ Հայաստանի առաջանորդն է մշտապես մեկնում ՌԴ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող հարցերը կարգավորելու համար…Ի դեպ, այս «անհավասար» հարաբերությունները Փաշինյանը ժառանգել է նախորդ իշխանություններից, որոնց մասին բարձրաձայնում էր ԱԺ ամբիոնից բազմիցս, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, սակայն իշխանության գալուց հետո նրան չի հաջողվել մինչև հիմա դրանք «հավասարեցնել»…

Իսկ հիմա կարևորի մասին, որի վերաբերյալ Փաշինյանը գրեթե լռեց…

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված ոչ հայանպաստ իրավիճակը և դրա ոչ հայանպաստ հանգուցալուծումը մեծ հարված կհասցնի պաշտոնական Երևանի միջազգային վարկանիշին… Սին են այն խոսակցությունները, երբ իշխանությունները տարբեր մակարդակով փորձում են հասարակությանը համոզել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի համար տասներորդական հարց է… Եթե այդպես էր, ապա ինչու՞ էր նույն Փաշինյանը Խաչատուրովին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթացը սկսելուց հետո հայտարարում, որ նրան պետք է ԱՆՊԱՅՄԱՆ փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը…

Նույնիսկ անուն էին տալիս, թե Երևանն ում է տեսնում Խաչատուրովի փոխարեն այդ պաշտոնում… Սակայն, երբ հենց Պուտինը ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ձեռքերով պատժում է Երևանին իր անհեռատես և զգացմունքային քաղաքականության պատճառով և գրեթե պարզ է, որ Հայաստանին չի հաջողվի պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն իր ձեռքերում, պարզվում է դա մեզ այնքան էլ հետաքրքիր չէր… Ո՛չ, հարգելիներս…

Դա շատ կարևոր է մեզ համար, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակումը տարրական խայտառակություն կլինի Երևանի համար… Մեզ արդեն չեն հարգի նույն ՀԱՊԿ անդամ երկրներում… Պաշտոնական Երևանն այս փուլում վերջնականապես կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և ամեն ինչ պետք է անի, որ գոնե այդ պաշտոնում մեկ տարի ղեկավարի ՌԴ ներկայացուցիչը և խաղն ավարտվի «ոչ-ոքի»… Պուտինի համար ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Խաչատուրովի անձը հազարերորդական էր… Նրան կատաղեցրեց այն, որ Խաչատուրովի հետ կանչի հարցը չէր քննարկվել իր և ՀԱՊԿ անդամ այլ երկրների ղեկավարների հետ…

ՌԴ առաջնորդը շատ ծանր տարավ Փաշինյանի այդ քայլը, որը շատերի կողմից Մոսկվայում մեկնաբանվեց որպես Հայաստանի «թավշյա» իշխանությունների կողմից «Պուտինյան ՆԱՏՕ-ն»՝ ՀԱՊԿ-ն խայտառակելու քայլ… Այո՛, ՀՀ իշխանությունները պետք է Խաչատուրովի վերաբերյալ քննարկումներ անցկացնեին ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների հետ և այդ հարցը լուծեին առանց մեծ աղմուկի… Ես ինքս չեմ պատկերացնում, որ, օրինակ, եթե Նորվեգիան փորձի հետ կանչել Ստոլտենբերգին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա դրա վերաբերյալ քննարկումներ չանի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ… Հասարակությանը հուզող ամենակարևոր հարցի՝ գազի գնի վերաբերյալ Փաշինյանը ոչինչ չասաց, որն ավելի վտանգավոր է…

Հայաստանը 2019 թ-ն է մտնում առանց գազի գնի կոնկրետացման… Սա այնքանով է վտանգավոր, որ հետագայում, եթե նոր պայմանագիր կնքվի նոր սակագնով, մեզ ոչ ոք չի երաշխավորելու, որ այն չի մտնի ուժի մեջ հետին թվով և Հայաստանի վզին չեն փաթաթվելու նոր պարտքեր… Հիշեցնեմ, որ չգիտես որտեղից գոյացած պարտքերի պատճառով էլ ժամանակին Երևանը կորցրեց վերահսկողությունը մեր գազի շուկայի նկատմամբ… Որքան կռահում եմ, նախորդ իշխանությունների սխալներն այս իշխանությունները կրկնում են… Հայաստանի համար գազի գնի անորոշ վիճակը շատ վտանգավոր է… Գազը Մոսկվայի գլխավոր մահակներից մեկն է միջազգային հարաբերություններում, իսկ «Գազպրոմը» ՌԴ ԱԳՆ-ի գլխավոր ստորաբաժանումներից մեկն է… Գազային «ճնշմամբ» պաշտոնական Մոսկվան նաև հասկացնում է Փաշինյանին, որ վերջինս հեռու մնա Կարեն Կարապետյանից և ազգությամբ հայ ռուսաստանյան օլիգարխներից, որոնք մեծ բիզնեսներ ունեն Հայաստանում…

Ի դեպ,շատերն ուրախ հայտարարում են, որ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ… Պուտինի խոսքում ես չտեսա շնորհավորանքի խոսքեր ուղղված Փաշինյանի… Նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի համոզիչ հաղթանակն արձանագրեց և բարեմաղթանքներ ուղղեց Փաշինյանին… Ռուսերեն поздравляю բառը նա չարտասանեց…

Հ.Գ. Քիչ առաջ պաշտոնական Մոսկվան արձագանքեց երեկ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպմանը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն…»: