Հարձակում՝ Վիեննայի եկեղեցիներից մեկի վրա. 5 հոգևորական վիրավորվել է
5 մարդ վիրավորվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հարձակման արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, հարձակման արդյունքում 5 հոգևորական վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Իրավապահները նշում են, որ եկեղեցու վրա հարձակվել են ավազակներ, ովքեր հոգևորականներից պահանջել են գումար և ոսկյա զարդեր:
Տեղում աշխատում են ոստիկանները: Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: