Արտակարգ դրություն Իտալիայում. Էտնա հրաբուխն ու երկրաշարժերն անում են իրենց գործը
Իտալիայի իշխանություններն արտակարգ դրություն են մցրել երկրում՝ Սիցիլիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Արտակարգ դրությունն անհրաժեշտ է այնքանով, որ երկրի իշխանությունները կարողանան ֆինանսական օգնություն ստանալ՝ տուժածներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:
Ծրագրվում է նաև տարհանել Կատանիա քաղաքի բնակիչներին, որտեղ նույնպես տեղի են ունեցել 5 բալ ուժգնությամբ ցնցումներ:
Երկրաշարժ սկսվել է Էտնա հրաբխի ժայթքման հետևանքով:
Ընդգծենք, որ երկրաշարժերի հետևանքով մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, ևս 300 մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը: