Մխիթարյանը լավագույն դեպքում խաղադաշտ կվերադառնա մարտին. աղբյուր
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կոտրել է աջ ոտքի թաթի ոսկորը, ինչի հետևանքով նա բաց կթողնի այս տարվա հանդիպումները: Այդ մասին տեղեկանում ենք Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքից:
Իսկ լոնդոնյան թիմին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Մխիթարյանը լավագույն դեպքում խաղադաշտ կվերադառնա մարտ ամսի սկզբին:
Ընդգծենք, որ վերջին շրջանում Մխիթարյանի դժգույն խաղը զայրացրել է զինագործների երկրպագուներին, որոնց մի մասն էլ Մխիթարյանի վնասվածքից հետո հայտնել են իրենց ուրախությունը, որ այլևս խաղադաշտում չեն տեսնի նրան: