ԱՄՆ-ն չի պատրաստվում կրճատել զորքն Իրաքում. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանիա Թրամփի հետ ժամանել է գերմանական Ռամշտեյն ավիաբազա: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Թրամփը ողջունել է այնտեղ ծառայող ամերիկացի զինվորականներին: Նախագահ Թրամփը Գերմանիա է ժամանել Իրաքից, ուր նա և առաջին տիկինը մեկնել էին չհայտարարված այցով:
Իրաքում նախագահ Թրամփը հանդիպել է բարձրաստիճան զինվորականների հետ և հավաստիացրել նրանց, որ չի պատրաստվում կրճատել ամերիկյան զորքն Իրաքում: