Պայթյուն Հունաստանի մայրաքաղաք Աթենքում. կան վիրավորներ
Այսօր պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Այս մասին տեղեկանում ենք BBC լրատվական կայքից:
Պայթյունը տեղի է ունեցել Դիոնիսոս եկեղեցու բակում: Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանն ու եկեղեցու ծառայողը:
Առայժմ հայտնի չեն պայթյունի պատճառներն ու իրականացնողները: Տեղում աշխատում են ոստիկաններն ու փրկարար ծառայության աշխատողները:
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: