Հայտնի է, թե երբ կհեռացվի պաշտոնից Ջենարո Գատուզոն
Իտալական «Միլան»-ի համար նոր տարին կսկսվի նոր մարզչի հետ: Իտալական սպորտային մամուլը ակտիվորեն գրում է, որ մինչև դեկտեմբերի 30-ը պաշտոնապես կհայտարարվի Ջենարո Գատուզոյի հեռացման մասին:
Մի շարք կայքեր էլ նշում են, որ առաջիկա տուրում «Սպալ»-ի դեմ հանդիպումը կլինի վերջինն իտալացի մասնագետի համար:
Հավելենք, որ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում թիմը գտնվում է 6-րդ հորիզոնականում: