Դոլարը շարունակում է էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կազմել է 483.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.44 դրամ (աճել է 0.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 611.04 դրամ (նվազել է 2.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.98 դրամ (մնացել է անփոփոխ):