Ի՞նչ կլինի Ջանլուիջի Բուֆոնի ապագայի հետ
«ՊՍԺ»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատրաստվում է ևս մեկ տարի հանդես գալ փարիզյան ակումբում: Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
40-ամյա դարպասապահի համար մրցաշրջանի սկիզբը լավ չստացվեց, սակայն վերջին շրջանում նա արդարացնում է սպասելիքները: Առայժմ հայտնի չեն պայմանագրի մանրամասները:
Ընդգծենք, որ Բուֆոնը Փարիզ եկավ այս ամռանը՝ Թուրինի «Յուվենտուս»-ից: