Լա Մանշի նեղուցում հայտնաբերվել է ներգաղթյալների նավ
Երկուշաբթի օրը բրիտանացի սահմանապահները Լա Մանշի նեղուցում ներգաղթյալներով լի նավ են հայտնաբերել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նավում տասնյակ անօրինական ներգաղթյալներ են եղել, որոնց թվում կանայք ու երեխաներ: Ինչպես հայտնում են Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունից ներգաղթյալներն Իրանից, Աֆղանստանից ու Իրաքից են եղել:
Փրկարարների օգնությամբ նավակում գտնվող բոլոր փախստականները բարեհաջող ափ են տեղափոխվել, նրանց հետագա ճակատագրի մասին դեռևս ոչինչ չի հայտնվում: