Հերթական բողոքի ալիքը՝ Երևան-Թալին ավոտոճանապարհին․ կառուցապատողները փակել են ճանապարհը
Հյուսիս-հարավ մայրուղու կառուցապատողները փակել են Երևան-Թալին ավոտոճանապարհը։ Արդեն 5 ամիս է՝ նրանք աշխատավարձ չեն ստացել։
«Դենտալի» աշխատակիցները պնդում են, որ իրենց ղեկավարը մեղք չունի՝ նրան վերևներից են խաբել։ Իսկ թե ում նկատի ունեն «վերևներ» ասելով՝ մանրամասնում են՝ «Կորսան Կորվիամ»-ը։
«Ինչի կառավարությունը պատասխանատվության չի ենթարկում․ «Կորսանը» մեր գործատուին ասում է, թե ձեր կառավարությունը չի հաստատում, որ գումարները փոխանցվեն։ Մենք ճանապարհ փակելով ենք ընտրել իրանց, հիմա նույն միջոցով պարզաբանում ենք պահանջում»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ դեռ 3 տարի առաջ լուրեր սկսեցին շրջանառվել, որ ճանապարհն սպասարկող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն էս էյ» ընկերությունը հավաքել է իր սարքավորումները և ցանկանում է հեռանալ Հայաստանից՝ կիսատ թողնելով գործը։ Լուրերը թեև հերքվեցին, սակայն խնդիրը մնաց, ու այսօր արդեն աշխատողները, Նոր տարվա նախաշեմին, կանգնել են խնդրի առաջ, իսկ կառավարությունն ականաջալուր չի լինում։