«Մի քանի բեռնափոխադրողով հեղափոխություն արինք, հիմա էլ կաթվածահար կանենք ամբողջ երկիրը»․ բողոքի ակցիա
2018 թվականի հունվարից ավելացած հարկերը բեռնափոխադրողներին ձեռք չի տալիս։
Այդ մասին NEWSPRESS.am—ի հետ զրույցում ասացին կառավարության դիմաց իրենց խնդրով հավաքված բեռնափոխադրողները։ Նրանք նշեցին, որ հարկային օրենսգրքի փոփոխություներով պահանջվում են այնպիսի փաստաթղթավորումներ, որոնք չենք կարողանում ներկայացնել։
«Թվերի լեզվով ասեմ․ եթե, օրինակ, մեկn ինձ 2000 դոլար փող է փոխանցում, ու ես փաստաթղթայինով չեմ կարողանում հիմնավորել, դա համարում են որպես մաքուր եկամուտ ու հարկում են այդ գումարից։ Բայց իրենք էլ գիտեն, որ դա մեր մաքուր եկամուտը չի կարող լինել»,- իրենց բողոքը ներկայացրեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա բացատրեց նաև, թե ինչ դժվարություններ են առաջացնում այդ փաստաթղթային պահանջները։
«Մենք մի քանի անգամ բողոքել ենք այս խնդրի դեմ ու բացատրել, թե ինչ լուրջ խնդիրներն են առացանում այդ ամենը մեզ համար, բայց ոչ ոք հաշվի չի առնում։ Մենք ուզում ենք լինի կամ ֆիքսված գումար կամ արտոնագրային գումար։ Իսկ այսպես ստացվում է, որ 3 անգամ բարձրացել է ու չենք կարողանում բեռնափոխադրում կազմակերպել»,-մեզ հետ զրույցում ասաց մեկ այլ բեռնափոխադրող։
Նրանք նկատում են, որ կառավարությունում խնդրին տեղյակ են՝ մի քանի անգամ դիմել են, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել այն լուծելու ուղղությամբ։
Ակցիայի մասնակից բեռնափոխադրողները վճռական են տրամադրված․
«Մի քանի բեռնափոխադրողով ճանապարհ փակեցինք և հեղափոխություն եղավ, մի քանի բեռնափոխադրողով էլ կաթվածահար կանենք ամբողջ երկիրը։ Բայց հիմա մենք ուզում ենք, որ քննարկման միջոցավ գանք ընդհանուր եզրակացության ու խնդրի լուծման»։