Էդեն Ազար, Նեյմար, Հարի Քեյն, Դավիդ Ալաբա. ո՞ր ֆուտբոլիստներին կփորձի գնել ամռանը Մադրիդի «Ռեալ»-ը
Պարզից էլ պարզ է, որ Մադրիդի «Ռեալ»-ը ամռանը տրանսվերային բում կանի: Մարիանո Դիասը այն տղան չէ, ով կարող է փակել մի ամբողջ Ռոնալդուի: Հատկապես այն դեպքում, երբ ծերուկ Բենզեման շարունակում է գոլեր խփել:
Իսպանական կայքերն արդեն հիմա գրում են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն իսպանական գրանդ:
Այդ ֆուտբոլիստներն են՝ Էդեն Ազար, Նեյմար, Կիլիան Մբապե, Հարքի Քեյն, Միլան Շկրինյար, Դավիդ Ալաբա, Քրիստիան Էրիկսեն:
Ընդգծենք, որ սա այն ցուցակն է, որտեղից «Ռեալ»-ը կփորձի գոնե 2-3-ին բերել թիմ: