Հայտնի է այս տարվա Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստի անունը
Ոսկե գնդակի աղմկահարույց ընտրությունից հետո բոլորը կարծում էին, որ Անտուան Գրիզմանը կդառնա Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, սակայն այդպես չեղավ:
Ինչպես տեղեկանում ենք ֆրանսիական սպորտային պարբերականներից, «ՊՍԺ»-ի 20-ամյա տաղանդ Կիլիան Մբապեն դարձել է Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկության արդյունքով՝ նա առաջ է անցել Անտուան Գրիզմանից ու Ռաֆայել Վարանից:
Ընդգծենք, որ Մբապեն Աշխարհի առաջնության ժամանակ դարձավ նաև լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: