Արցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքը
Հասարակություն

Հայտնի գազավիկը մսխում է ժողովրդից «քերած» միլիոնները

Այս տարվա վերջին ավարտվում է ՌԴ հետ գազային պայմանագրի ժամկետը, համաձայն որի՝ ռուսական գազը ՀՀ սահմանին արժե 150 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, սակայն վերջնական սպառողին գազը հասնում է 285 դոլարով:

Վաղը՝ դեկտեմբերի 27-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Խոսվում է այն մասին, որ Փաշինյանը կփորձի Պուտինի հետ համաձայնության գալ գազի գինը չթանկացնելու համար: Խնդիրն այն է, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, այսինքն հունվարի մեկից, սահմանին գազի գինը կլինի 215 դոլար՝ 1000 խորանարդի դիմաց:

Ստացվում է՝ այսօր ՌԴ իշխանությունները շանտաժի միջոցով փաստի առաջ են կանգնեցնում մեր երկրի ղեկավարությանը՝ ներկայացնելով Արցախի մի քանի շրջանների հանձնման փաթեթ: Եթե Փաշինյանը համաձայնի Մոսկվայի շանտաժին՝ գազի գինը սահմանին կմնա նույնը, հակառակ դեպքում՝ կդառնա 215 դոլար:

Հասկանալի է, որ գազի գնի թանկացմամբ երկրում շղթայական թանկացումներ կսկսվեն: Սա խոսում է այն մասին, որ դժվարին իրադրության մեջ են գտնվում մեր երկրի ղեկավարությունը և ժողովուրդն՝ առհասարակ:

Զուհագեռ իրականությունում, Հայաստանում բարգավաճող ու զարգացող գազավիկները օր օրի կարողանում են միլիոններ դիզել: Թվում էր՝ Կարեն Կարապետյանի՝ «գազավիկների դարաշրջանը» մոտեցել էր ավարտին, սակայն այսօր ևս «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաները կարողանում են ի հաշիվ ժողովրդի վճարումների, ատկատների և «գազին օդ տալու»՝ հսկայական հարստություն ձեռք բերել:

NEWSPRESS.am-ի լրագրողի անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդպիսի միլիոնատեր գազավիկ է պաշտոնավարման ընթացքում դարձել «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մասնաճյուղի տնօրեն Էդգար Ավոյանը: Ստորև ներկայացնում ենք հասցեներն ու շինությունների լուսանկարները, որոնք Ավոյանը կարողացել է ձեռք բերել վերջին տարիների ընթացքում:

Նշենք, որ Էդգար Ավոյանի քաղաքական հենարանը մինչև հեղափոխությունը բավականին ամուր է եղել: Նա իր պաշտոնը ստացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման շրջանում, գործել է նրա հովանու ներքո, նաև թիվ 5 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի սանիկն է: Նախորդ ընտրություններին սատարում էր Ավշարի Արայիկին, իսկ այժմ, ինչքան էլ զարմանալի թվա՝ ՔՊ-ի կողքին է:

Իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում ինչպես բոլոր ժամանակների իշխանությունների «տասովչիկ» Էդգար Ավոյանի, այնպես էլ այլ «իշխանիկների» գործունեության վրա:

Ի դեպ, նրան ճանաչողները պնդում են նաև, որ հավանաբար ստացած ատկատների հաշվին՝ նա կարողանում է շռայլ ժամանակ անցկացնել տարբեր խաղատներում և ռեստորաններում, ապրել ցոփ ու շվայտ կյանքով:

Մեր տեղեկություններով՝ ստորեւ նշված հասցեներում գտնվող շենք-շինությունները, հողամասերը պատկանում են Էդգար Ավոյանին, սակայն տեղեկությունը փաստելու համար հարցում կուղարկենք պետական գույքի կառավարման վարչություն և պատասխանը մեր ընթերցողներին կներկայացնենք առանձին հրապարակմամբ:

Այստեղ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախ պետք է ներքին թշնամու դեմը կարողանա առնել, նոր միայն բարձր ամբիոններում փորձի առ ու ծախի մեջ թաթախվել:

Հուսանք՝ վաղը Նիկոլ Փաշինյանը կկարողանա պահել ազգային շահը և դիվանագիտական հմտությամբ մանևրել՝ ՌԴ իշխանությունների ներկայացրած փաստաթղթերը ստորագրելուց առաջ:

Շարունակելի...

NEWSPRESS.am