«Ահավոր է»․ ՀՀ որոշ ավտոճանապարհներ փակ են և դժվարանցանելի (լուսանկարներ)
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Մասնավորապես Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Շիրակի մարզի Աշոցք գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, նաև առկա է մառախուղ:
Այդ ճանապարհին ֆեյսբուքյան օգտատերերից Դավիթ Սարգսյանը լուսանկարներ է արել և տեղադրել ֆեյսբուքյան իր էջում՝ «ահավոր ա» գրառմամբ։