Մենք բոլորով դեբիլների ապստամբության զոհ ենք ու խորը ...ի մեջ
Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դանինգն ու Կրյուգերը մի հետաքրքիր ուսումնասիրություն ունեն, որն ուղղակիորեն նկարագրում է «նոր Հայաստանի» փաստացի իրավիճակը: Եվ ուրեմն, այդ ուսումնասիրության համաձայն ցածր ինտելեկտ ու որակավորում ունեցող մարդկանց մոտ տեղի է ունենում կոգնիտիվ խեղաթյուրում, որի հետևանքով նրանց մոտ նկատվում է սեփական կարողությունները գերագնահատելու սինդրոմ:
Հեղինակներն այդ շեղումները վերագրում են ցածր ունակություններով մարդկանց մետակոգնիտիվ անկարողությանը, որը հանգեցնում է իրենց սխալականությունը և դիմացինի ճշմարտացիությունը չընդունելուն: Բարձր ունակություններ ունեցող մարդկանց պարագայում ամեն ինչ հակառակն է:
Հիմա հիշեք «նոր Հայաստանի» 7 ամիսները, վերցրեք վարչապետի և իր ողջ կաբինետի ու ողջ պետական ապարատի ցանկացած պաշտոնյայի, փորձեք չափել նրա ունակությունները (կրթություն, փորձ, տարիք), հետո հիշեք մի դեպք կամ մեկին ով Դանինգ-Կրյուգերի էֆեկտից զուրկ է:
Եթե գտնեք այնպիսի մեկին (սկսած Նիկոլից) ով իր գեթ մեկ սխալն ընդունել է նրա անուն ազգանունը գրեք մեկնաբանություններում: Իսկ, եթե դուք էլ իմ նման վերհիշեցիք ու հասկացաք, որ մենք ոչ միայն քաքիստոկրատիայի և օխլոկրատիայի, այլև Դանինգ-Կրուգերի նկարագրած էֆեկտի զոհն ենք ուրեմն... ուրեմն իմացեք, որ մենք բոլորով դեբիլների ապստամբության զոհ ենք ու խորը քաքի մեջ:
Հ.Գ. Ասածս էֆեկտը բնորոշող նկարը տեղադրում եմ մեկնաբանություններում»: