Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը կհանդիպեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հյուսիսկորեական ապամիջուկայնացման գործընթացում դրական տեղաշարժ կա: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Նա նաև ասել է, որ անհամբեր սպասում է իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հերթական հանդիպմանը: Այդ մասին նախագահը գրել է Twitte-ի իր էջում: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ասել էր, որ պլանավորվում է Թրամփի և Կիմ Չեն Ընի նոր հանդիպումը 2019 թվականի սկզբին: