Դոնալդ Թրամփը երեխային պատմել է, որ Ձմեռ պապ գոյություն չունի
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը յոթնամյա տղային պատմել է, որ Ձմեռ պապիկ գոյություն չունի: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Դեպքը տեղի է ունեցել ավանդական դարձած ամանորյա երեխաներին կատարվող հեռախոսազրույցներից մեկի ժամանակ: Առաջին տիկինն ու նախագահ Թրամփը երկուշաբթի օրը ուղիղ եթերով պատասխանել են երեխաների հեռախոսազանգերին, ովքեր Ձմեռ պապի մասին հարցեր են ուղղել նախագահին ու նրա տիկնոջը:
Երեխաներից մեկի հետ զրուցելիս, երբ Թրամփն իմացել է, որ տղան յոթ տարեկան է, զարմացած հարցրել է «և դու դեռ հավատո՞ւմ ես Ձմեռ պապին»: