Պայթյուններ Աֆղանստանում. կա 43 զոհ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի և հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ավելի վաղ հայտնվում էր 27 զոհի և առնվազն 10 վիրավորի մասին: Հիշեցնենք, որ Քաբուլում գտնվող կառավարական շենքերից մեկի վրա մի խումբ զինյալներ էին հարձակվել, մինչ այդ ահաբեկիչները շենքի տարածքում գտնվող մի քանի մեքենա էին պայթեցրել:
Ահաբեկիչներին չեզոքացնելու համար աֆղան զինվորականներից ժամեր պահանջվեցին:
Դեռևս հարձակման համար ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: