Արայիկ Խանդոյանի մահվան պատճառ են դարձել ոստիկանությունն ու բանտային անմարդկային պայմանները․ Սեֆիլյան
«Բժշկական բազմաթիվ հետազոտություններ մեզ ապացուցում են, որ Արայիկի նկատմամբ դատարանի նկուղում տեղի ունեցած խոշտանգումն ունեցել է մեծ ներգործություն նրա կյանքի կարճացման վրա»:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Նրա դիտարկմամբ՝ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ, Արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի, մահվան պատճառ են դարձել ոստիկանությունն ու բանտային անմարդկային պայմանները։
Ժիրայր Սեֆիլյանը չանդրադարձավ իր հայտարարության մանրամասներին՝ նշելով, որ առաջիկայում պաշտպաններն ավելի մանրամասն փաստերով հանդես կգան։
«Ովքեր մեղք են գործել, հանցանք են գործել, պիտի պատասխան տան»,-հայտարարեց Սեֆիլյանը։