Համարժեք քայլեր չեն կատարվում հակառակորդի գործողությունները կանխելու համար․ Ժիրայր Սեֆիլյան
«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը համոզված է՝ Նախիջևանում դիրքային փոփոխությունները նոր գործընթացի սկիզբ են։
Այդ մասին նա ասաց այսօր՝ դետեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հակառակորդն Արցախում սողոսկելու մարտավարության շնորհիվ իր դիրքերը տարիների ընթացքում մոտեցրել է, նույն գործընթացը նա սկսել է Նախիջևանում»,-ասաց Սեֆիլյանը՝ հավելելով, որ գործող իշխանությունների կողմից համարժեք քայլեր չեն կատարվում հակառակորդի գործողությունները կանխելու համար։
Որպես փորձված ազատամարտիկ՝ Ժիրայր Սեֆիլյանը նկատում է, որ հմուտ գործելու դեպքում Նախիջևան ճակատում հնարավոր է հանգիստ կանխել հակառակորդի առաջխաղացումը։
«Մերոնք ուշադիր և համարձակ պիտի լինեն ու կանխարգելեն հակառակորդի քայլերը, մասնավորապես, այն հատվածներում, որտեղ հակառակորդը դրանց ձեռքբերումով շատ մեծ նշանակության ճանապարհներ հսկելու հնարավորություն է ունենում։ Դա արդեն մասնակի տեղի է ունեցել»,–ասաց Սեֆիլյանը։