Ռուսական ռազմաբազայի ծառայողները ՀՀ-ում իրենց պահում են տանտիրոջ նման․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին քաղաքական, հասարակական գործիչներ ու ՀԿ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև։
Նրանք բողոքում են ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի։
Ակցիայի մասնակիցներն առաջարկում են կառավարությանը վերանայել բազայի տեղակայման հետ կապված որոշմանը։
«Ռուսական ռազմաբազայի ծառայողները Հայաստանում իրենց պահում են տանտիրոջ նման և չեն հարգում ՀՀ օրենքները։ Մեր անմեղ քաղաքացիները դառնում են ռուսական ռազմաբազայի զինծառայողների զոհը»,-լրագրողների հետ զրույցում ասացին ակցիայի մասնակիցները։ Նրանց խոսքով՝ Ռուսական ռազմաբազան դարձել է սպառնալիք Հայաստանի քաղաքացիների համար։
Ակցիայի մասնակիցները դեսպանին կհանձնեն «Հանրագիր»։ Կներկայացվի նաև ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձը: