«Արսենալ»-ի ֆուտբոլիստը կդառնա Ռոնալդուի թիմակիցը
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»: Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Ռեմսին Թուրինում կդառնա երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուից հետո:
Ընդգծենք, որ Ունաի Էմերին, գալով լոնդոնյան թիմ, սկսեց չվստահել այն տղաներին, ովքեր Արսեն Վենգերի ժամանակ լուրջ եղանակ էին ստեղծում լոնդոնյան ակումբում:
Հավելենք նաև, որ ըստ որոշ լուրերի՝ թիմը կլքի նաև Մեզութ Օզիլը: